Կատալոնիան անկախություն կհռչակի՝ Մադրիդի կողմից ինքնավարության դադարեցման դեպքում

Կատալոնիան անկախություն կհռչակի՝ Մադրիդի կողմից ինքնավարության դադարեցման դեպքում

Կատալոնիայի իշխանությունները կհայտարարեն անկախության մասին, եթե Իսպանիան որոշի դադարեցնել տարածաշրջանի ինքնավարությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղեկությանը, որը հնչեցվել է տարածաշրջանի ղեկավարի կողմից նրա կուսակցության անդամների հետ հանդիպմանը։ Պաշտոնական Մադրիդը վերջնաժամկետ էր տվել մինչև հոկտեմբերի 19-ը, որպեսզի տարածաշրջանային կառավարությունը հրաժարվեր խորհրդանշական անկախության հռչակումից։ Հակառակ դեպքում Կատալոնիան կզրկվի ինքնավար կարգավիճակից։