Շվեդիայի արտգործնախարարը պատմել է քաղաքականությունում սեռական բնույթի ոտնձգությունների մասին

Շվեդիայի արտգործնախարարը պատմել է քաղաքականությունում սեռական բնույթի ոտնձգությունների մասին

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը պատմել է, որ սեռական բնույթի ոտնձգություններ տեղի են ունենում նաև քաղաքական ամենաբարձր մակարդակում։ Այդ մասին նա հայտարարել է շվեդական TT գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ Նախարարը հավելել է, որ անձամբ բախվել է տվյալ խնդրին։ Շվեդիայի արտգործնախարարը իր աջակցություն է հայտնել «Ես նույնպես» (Me too) սեռական ոտնձգությունների դեմ ուղղված արշավին, որը գործարկել է ամերիկացի դերասանուհի Ալիսա Միլանոն։ Միլանոն այդ արշավը սկսել է ԱՄՆ-ում հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վանշտեյնի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Վանշտեյնի ու նրա եղբայր Ռոբի կողմից հիմնադրված The Weinstein Company ընկերության դերասանուհիներն ու աշխատակիցները նրան մեղադրել են սեռական բնույթի ոտնձգությունների ու բռնաբարությունների համար։