«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում է «Բենֆիկային»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության հասավ «Բենֆիկայի» նկատմամբ: 64-րդ րոպեին հաղթական գնդակը հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 91-րդ րոպեին: Այս խմբի մյուս խաղում «Բազելը» Մոսկվայում 1:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: 3-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բազելն» ունի 3 միավոր: