Բեռլուսկոնին առաջարկել է ինքնավարության մասին հանրաքվեներ անցկացնել Իտալիայի բոլոր մարզերում

Բեռլուսկոնին առաջարկել է ինքնավարության մասին հանրաքվեներ անցկացնել Իտալիայի բոլոր մարզերում

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Վենետո ու Լոմբարդիա մարզերում անցկացվելու է տարածաշրջանային խորհրդատվական հանրաքվե։ Տեղաբնակներին առաջարկելու են պատասխանել, թե արդյոք ցանկանում են, որ տարածաշրջանը ստանա ավելի մեծ ինքնավարություն։ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին անհրաժեշտ է համարում երկրի բոլոր մարզերում ինքնավարության մասին հանրաքվեներ անցկացնելը և կենտրոնական կառավարությունից տեղական իշխանություններին լիազորությունների մի մասի հանձնումը։ Հայտնում է Il Giorno պարբերականը, ըստ որի՝ Բեռլուսկոնին չգիտի, թե արդյոք կարող է մասնակցել հոկտեմբերի 22-ի քվեարկությանը։ Բեռլուսկոնին խոստացել է խորհրդակցել փաստաբանների հետ և հասկանալ, թե արդյոք իրավունք ունի քվեարկելու այն բանից հետո, ինչ փոխել է գրանցման հասցեն՝ Միլանից Հռոմ։