Հայաստանի աղջիկների հավաքականը պարտվեց Շոտլանդիային

Հայաստանի աղջիկների հավաքականը պարտվեց Շոտլանդիային

Այսօր Հունգարիայի Շոմբատելի քաղաքի Կիրայի մարզական կենտրոնում կայացավ մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի առաջին տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0: 62-րդ րոպեին Լորեն Դեվիդսոնն առաջ է մղել Շոտլանդիայի հավաքականին` 1:0: 83-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Լենա Անդրիասյանը՝ 2:0: Այս խմբի մյուս խաղում Հունգարիան 5:2 հաշվով առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ: Հոկտեմբերի 21-ին մեր հավաքականը կմրցի հենց Թուրքիայի հետ: