Հրայր Հովհաննիսյանը բավարարվել է փոքր բրոնզե մեդալով

Հրայր Հովհաննիսյանը բավարարվել է փոքր բրոնզե մեդալով

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել մինչեւ 20 տարեկանների պայքարում։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել 135 կիլոգրամը։ Այս վարժությունում նրա ցուցանիշը երրորդն է։ Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը 155 կգ-ով ցույց է տվել 6-րդ արդյունքը: Երկու վարժությունների արդյունքում Հովհաննիսյանը երկամարտի 290 կգ-ով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։