Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահին

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին: Հրաչյա Ռոստոմյանը հյուրին հայտնեց, որ վոլեյբոլը մշտապես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ուշադրության կենտրոնում է: Կողմերը քննարկեցին Հայաստանում վոլեյբոլի զարգացման վերաբերյալ հարցեր. «Չնայած Հայաստանում առավել զարգացած են մենապայքարային մարզաձեւերը, պակաս մասսայականություն չեն վայելում նաեւ խաղային մարզաձեւերը: Հուսով եմ՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահ Հրաչյա Մուրադյանի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել վոյելբոլի ներքին առաջնություն»,- ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը: Ալեքսանդր Բորիչիչը Հրաչյա Ռոստոմյանին տեղեկացրեց եվրոպական կոնֆեդերացիայի՝ հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձեւի մասսայականացմանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի վոլեյբորի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրդյանը եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: