ԻՊ-ն սպառնում է ահաբեկչական ակտեր իրականացել աշխարհի առաջնության ժամանակ

ԻՊ-ն սպառնում է ահաբեկչական ակտեր իրականացել աշխարհի առաջնության ժամանակ

Իսլամական պետությունը սպառնացել է ահաբեկչական ակտեր իրականացնել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ: Համացանցում հայտնված լուսանկար-կոլաժում պատկերված է աշխարհի առաջնության խորհրդանիշը, որի վրա ռուսերենով գրված է՝ «սպասեք մեզ»: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, ահաբեկչական գործողության սպառնալիքներ էին հնչել Ալբանիայի Շկոդեր քաղաքում նախատեսված աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Իսրայել հանդիպումից առաջ: Տեղի հատուկ ծառայությունները իսրայելցի գործընկերների հետ ձերբակալել էին 4 ահաբեկիչների, իսկ մրցավեճը տեղափոխվել էր այլ քաղաք: