«Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ». որ դիրքում կխաղա Հենրիխ Մխիթարյանը

«Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ». որ դիրքում կխաղա Հենրիխ Մխիթարյանը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը ըստ ամենայնի հանդես կգա 4-3-2-1 խաղային սխեմայով: Մասնավորապես, դարպասում կլինի Դե Խեան, իսկ պաշտպանության կենտրոնում Բային և Լինդելոֆը: Աջ եզրում կխաղա Վալենսիան, իսկ ձախից՝ Յանգը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում կգործի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Մատան, իսկ ձախ եզրում կխաղա Ռեշֆորդը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն: «Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: