Կամո Հովհաննիսյանի հաղթանակ գոլը…

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 25-րդ տուրում Ժոդինոյի «Տորպեդո ԲելԱԶ»-ը հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել «Գոմելի» նկատմամբ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաղթական գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:Այս հաղթանակից հետո Ժոդինոյի թիմը 44 միավորով չորրորդ հորիզոնականում է: