Huawei-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 8-ի մրցակիցներին

Huawei-ը պաշտոնապես ներկայացրել է iPhone 8-ի մրցակիցներին

Huawei ընկերությունը Մյունխենում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է առաջատար նոր սմարթֆոններ՝ Mate 10-ը և Mate 10 Pro-ն։ Այդ մասին հայտնում է The Verge-ն։ Երկու սմարթֆոններն էլ աչքի են ընկնում Leica կրկնակի հիմնական տեսախցիկից՝ բաղկացած գունավոր 12 մեգապիքսել մոդուլից և 20 մեգապիքսել մոնոխրոմ սենսորից։ Երկու սմարթֆոնների հիմնական տարբերությունը էկրանի մեջ է։ Mate 10-ն ունի 5,99 դյույմանոց Quad HD էկրան, իսկ Mate 10 Pro-ն՝ 6 դյույմանոց էկրան։ Շնորհանդեսի ժամանակ հայտարարվել է, որ Mate 10-ն ունի 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 64 գիգաբայթ ծավալի ներքին պահոց, իսկ Mate 10 Pro-ի ցուցանիշներն են համապատասխանաբար 6 և 128 գիգաբայթ։ Եվրոպական շուկայում Mate 10-ի ու Mate 10 Pro-ի գները կազմելու են 699 և 799 եվրո։ Դեռ հայտնի չէ շուկա դրանց մուտք գործելու ստույգ ժամկետը։