ԵՄ անդամ երկու երկրներ ձգտում են ԱլԳ գագաթաժողովում ադրբեջանանպաստ ձևակերպումներ մտցնել ԼՂ հարցով. Դ. Շահնազարյան. «Առավոտ»

ԵՄ անդամ երկու երկրներ ձգտում են ԱլԳ գագաթաժողովում ադրբեջանանպաստ ձևակերպումներ մտցնել ԼՂ հարցով. Դ. Շահնազարյան. «Առավոտ»

«Վերջին շաբաթներին Ալիևն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացնում եվրոպական կառույցներին և ԵՄ անդամ պետություններին, անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ո՞րն է Ալիևի նպատակը: Երկու տարի առաջ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվեց, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, այդ թվում՝ նրանց և նախագահների 2009թ. հայտարարություններին։ Երկու տարի առաջ այդ հռչակագրի ընդունումից անմիջապես հետո Ալիևը, ապա՝ Մամեդյարովը լքեցին Ռիգայի գագաթնաժողովը: Հիմա Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում հասնել նրան, որպեսզի ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի, այսինքն՝ ձգտում են Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձևակերպումն արմատապես փոխել: Չեմ կարծում, որ Ադրբեջանը հաջողության կհասնի, բայց հստակ տեղեկություններ ունեմ, որ ԵՄ անդամ երկու պետություններ, առայժմ թույլ տվեք չասել, թե դրանք որ երկրներն են, Ադրբեջանի այդ նպատակի իրագործման ուղղությամբ աշխատանքներ են տանում», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Այսինքն, Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ կա՞ն ԵՄ երկրների միջև, հարցրեցինք պարոն Շահնազարյանին: Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում