Գերմանիայում 88-ամյա կնոջը բանտարկել են Հոլոքոսթը ժխտելու համար

Գերմանիայում 88-ամյա կնոջը բանտարկել են Հոլոքոսթը ժխտելու համար

Բեռլինի շրջանային դատարանը Գերմանիայի 88-ամյա բնակչուհի Ուրսուլա Հավերբեկին դատապարտել է վեցամսյա ազատազրկման՝ Հոլոքոսթը հերքելու համար։ Այդ մասին հայտնում է Welt թերթը։ Դատարանի նյութերի համաձայն՝ կինը 2016 թվականին տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ ժխտել է Հոլոքոսթի եղելությունը՝ ընդգծելով, որ իրականությանը չի համապատասխանում Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում գազային խցիկների առկայության մասին տեղեկատվությունը։ 2015 թվականին Հավերբեկին արդեն իսկ դատապարտել են Հոլոքոսթի ժխտման համար։ Այն ժամանակ նա դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման։