Անցած երեք օրերին հանրապետություն վթարներից տուժել է 38 մարդ

Անցած երեք օրերին հանրապետություն վթարներից տուժել է 38 մարդ

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հոկտեմբերի 13-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 22-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 և զենք-զինամթերքի առգրավման 6 դեպք։ Բացահայտվել է գողության 29, խարդախության 19, խուլիգանության, կողոպուտի, անձի առևանգման, ապօրինի ծառահատման 2-ական դեպք և յուրացման, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետևանքով 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: