Լավրովը հայտնել է Կասպից ծովում խողովակաշարեր կառուցելու պայմանը

Լավրովը հայտնել է Կասպից ծովում խողովակաշարեր կառուցելու պայմանը

Կասպից ծովում խողովակաշարի կառուցման մեկնարկից առաջ անհրաժեշ է առաջին հերթին հասկանալ դրա հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ «Ի տարբերություն Սև ծովի՝ Կասպիցում ծովային միջավայրը շատ փխրուն է, անհրաժեշտ է նման խողովակաշարերի անցկացման վերաբերյալ որոշումներ ընդունելուց առաջ ամենամանրակրկիտ ձևով մշակել տվյալ նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա», - հայտարարել է Լավրովը Սոչիում անցացված Ուսանողների ու երիտասարդության համաշխարհային փառատոնի նիստերից մեկի ժամանակ։