Թագուհու 14 լավագույն խոհարարները լքել են Բուքինգեմյան պալատը

Թագուհու 14 լավագույն խոհարարները լքել են Բուքինգեմյան պալատը

Միանգամից մի քանի խոհարարներ և Բուքինգեմյան պալատի խոհանոցի այլ աշխատողներ հեռացել են՝ ծանր աշխատանքային պայմանների պատճառով։ Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ներկայում թագուհի Եղիսաբեթը բնակվում է Վինձորի ամրոցում, այդ իսկ պատճառով աշխատողները ստիպված են աշխատել երկու տեղ։ Խոհարարների հավելյալ աշխատանքը չի վարձատրվում։ ԶԼՄ-ները հայտնում են, որ արքայազն Չարլզը նրանց հանձնարարել էր պատրաստել նաև երկու այլ նստավայրերում՝ Քենսինգթոնյան և Սենթ-Ջեյմսի պալատներում։ Աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ հանդիպելու ժամանակ չեն ունեցել։ Նման պայմանների չհամաձայնած 14 աշխատակիցներ որոշում են ընդունել լքելու Բուքինգեմյան պալատը։ Ներկայում պալատում միաժամանակ աշխատում է 40 խոհարար։