«Ռուսական հետաքննությունը» Թրամփին արժեցել է ավելի քան 2 մլն դոլար
11:43 | 2017-10-16
«Ռուսական հետաքննությունը» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբին և Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեին արժեցել է ավելի քան 2 մլն դոլար։ Այս մասին է վկայում հայտարարությունը, որը տարածել է Ընտրական հարցերով դաշնային հանձնաժողովը։
Հաղորդվում է, որ գումարները ծախսվել են փաստաբանների և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների վրա։
Նշվում է, որ յուրաքանչյուր եռամսյակ ծախսերը կրկնակի մեծանում են։ Սկզբնական շրջանում Սպիտակ տունը վճարել է 249 հազար դոլար։ Երկրորդ եռամսյակում ընդանուր հաշիվը կազմել է մոտ 678 հազար դոլար։ Այսպիսով՝ հունվարից սեպտեմբեր ընդհանուր գումարն արդեն գերազանցել է 2 մլն դոլարը։