Սաակաշվիլին հնարավոր է համարել, որ Կիևի իշխանությունները կփորձեն սպանել իրեն

Սաակաշվիլին հնարավոր է համարել, որ Կիևի իշխանությունները կփորձեն սպանել իրեն

Վրաստանի նախկին նախագահն ու Օդեսայի նախկին նահանգապետը Խարկովում հանրահավաքի ժամանակ հնարավոր է համարել, որ Ուկրաինայի իշխանությունները կփորձեն վերացնել իրեն։ «Ես հստակ գիտեմ, որ նրանք կփորձեն ինձնից ազատվել։ Նրանք կարող են ինձ կապկպել, արտաքսել, նույնիսկ սպանել, դա խնդիր չէ։ Ես դրանից չեմ վախենում»,-ասել է Միխեիլ Սաակաշվիլին։ Ելույթի տեսագրությունը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում։ Խարկովում ելույթի ժամանակ նա նաև կոչ է արել ուկրաինացիներին հոկտեմբերի 17-ին գալ Կիև՝ հանրահավաքի՝ մաքրելու երկրի իշխանությունը «փտածությունից ու կեղտից»։