Քիրկուկում բախումներ են տեղի ունեցել Իրաքի ուժերի և քրդական աշխարհազորի միջև

Քիրկուկում բախումներ են տեղի ունեցել Իրաքի ուժերի և քրդական աշխարհազորի միջև

Քիրկուկ նահանգում բախումներ են տեղի ունեցել Իրաքի կառավարական ուժերի և քրդական աշխարհազորի միջև, հայտնում է Al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով նահանգի անվտանգության ուժերի աղբյուրին։ «Բախումները տեղի են ունեցել Իրաքի զինված ուժերի և փեշմերգայի միջև նահանգի հարավային մասի արդյունաբերական շրջանում»,-ասել է աղբյուրը։ Ականատեսների խոսքով՝ նահանգի մի քանի շրջաններում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հատարարել էին Քիրկուկում Իրաքի կառավարական ուժերի հարձակման մասին։ Նահանգապետը կոչ էր արել տեղի բնակիչներին դուրս գալ փողոցներ՝ իրենց տարածքները պաշտպանելու։