Հռոմի պապը սրբադասել է 35 քրիստոնյա նահատակների

Հռոմի պապը սրբադասել է 35 քրիստոնյա նահատակների

Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անցկացրել է սրբադասման արարողություն։ Սրբերի շարքն են դասվել 35 քրիստոնյա նահատակներ, նրանց թվում են XVI դարում Մեքսիկայում մահացած 3 երեխաները։ Նրանք համարվում են առաջին քրիստոնյաները, ովքեր մահացել են Նոր Աշխարհում իրենց հավատքի համար, հայտնում է Reuters գործակալությունը։ Բացի այդ, սրբադասվածների շարքում են 30 բրազիլացի քրիստոնյաներ, ովքեր նահատակվել են XVII դարի սկզբին։ Հաղորդվում է, որ առաջին անգամ Լատինական Ամերիկայից այդքան շատ նահատակ է սրբադասվում։ Սրբադասվել է նաև իսպանացի մի քահանա և իտալացի հոգևորական, որը մահկանացուն կնքել է 1739 թվականին։