Նավթի գնի անկումից ՕՊԵԿ-ի երկրների կորուստները գերազանցել են 1 տրիլիոն դոլարը

Նավթի գնի անկումից ՕՊԵԿ-ի երկրների կորուստները գերազանցել են 1 տրիլիոն դոլարը

ՕՊԵԿ-ի երկրները 2015-2016 թթ նավթի գների անկման պատճառով կորցրել են ավելի քան մեկ տրիլիոն դոլարի արտահանման եկամուտ։ Նման գնահատական է հնչեցրել կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամմադ Բարկինդոն, ելույթ ունենալով KOGS-2017 ամենամյա նավթագազային համաժողովի շրջանակում, փոխանցում է TASS գործակալությունը։ «Վերջին երկու տարում մենք տեսել ենք ոչ միայն ներդրումների անկում ոլորտում, այլև նավթից եկամուտների նվազում։ Ընդհանուր առմամբ ՕՊԵԿ-ի երկրներն այդ շրջանում կորցրել են ավելի քան 1 տրիլիոն դոլար»,-ասել է նա։