Թույլ չենք տա Իրանին դառնալ երկրորդ Հյուսիսային Կորեա. Նիկի Հեյլի

Թույլ չենք տա Իրանին դառնալ երկրորդ Հյուսիսային Կորեա. Նիկի Հեյլի

ԱՄՆ-ը դուրս չի եկել իրանական միջուկային համաձայնագրից մեկ նպատակով, որպեսզի այն լրամշակի ու կատարելագործի, հաստատում է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ով, դեռևս չհաստատված տեղեկություններով, համոզել է Թրամփին չհավաստագրել Իրանի հետ միջուկային գործարքը։ «Մենք պարզապես փորձում ենք բարելավել դրությունը, որպեսզի ամերիկացիներն իրենց ավելի անվտանգ զգան»,-ասել է նա NBC հեռուստաալիքի Meet The Press հաղորդման եթերում։ Վաշինգտոնը պարտավոր է անդադար վերանայել պայմանավորվածությունները, թե արդյո՞ք դրանք շարունակում են համապատասխանել ԱՄՆ ազգային շահերին։ Նիկի Հեյլին Սպիտակ տան նոր ռազմավարության նպատակ է անվանել «Իրանին պատասխանատու դարձնելն իր գործողությունների համար»։ «Այդ կերպ մենք ցանկանում ենք ասել, որ թույլ չենք տա Իրանին դառնալ երկրորդ Հյուսիսային Կորեա»,-վստահեցրել է ԱՄՆ ներկայացուցիչը։