Մակրոնը պատրաստվում է Իրան ուղևորվել՝ «պահանջկոտ երկխոսության» համար

Մակրոնը պատրաստվում է Իրան ուղևորվել՝ «պահանջկոտ երկխոսության» համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Իրան այց կատարելու իր մտադրությունը։ Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա կուղևորվի այդ երկիր իրանական իշխանությունների հետ «պահանջկոտ երկխոսության» համար։ Ներկայում Իրանը գտնվում է միջազգային ուժեղ ճնշման տակ՝ միջուկային ծրագրի պատճառով։ Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ իսլամական հանրապետությունը կարող է դուրս գալ միջուկային գործարքից, եթե ԱՄՆ-ը վերադարձնի պատժամիջոցները։