Անգելա Մերկելն ու Թերեզա Մեյը հանձնառություն են հայտնել Իրանի հետ պայմանագրին

Անգելա Մերկելն ու Թերեզա Մեյը հանձնառություն են հայտնել Իրանի հետ պայմանագրին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխադարձ հանձնառություն են արտահայտել Իրանի հետ միջուկային պայմանագրի պահպանմանը։ Նրանք հոկտեմբերի 15-ին հեռախոսազրույց են ունեցել։ Երկուսն էլ կողմ են արտահայտվել հետագա համաձայնեցված միջոցառումների անհրաժեշտությանը՝ նվազեցնելու տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ակտիվությունը։ Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն այլ խոշոր տերությունների առաջնորդների, հրաժարվել էր հաստատել, որ Թեհրանը պահպանում է իրանական ատոմային ծրագրով պայմանագիրը՝ սպառնալիքի տակ դնելով միջուկային գործարքը։