Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի առանց խոչընդոտների. Հովհաննես Իգիթյան

«Այնպես չէ, որ մինչ այս ԵԽԽՎ-ում պրոադրբեջանական տրամադրություներ էին, իսկ հիմա հակաադրբեջանական կամ պրոհայկական տրամադրություններ են: Այն ժամանակ, երբ քննարկվում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հարցը, տպավորություն էր, թե ԵԽԽՎ-ում Հայաստանին դեմ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով՝ հիմա էլ Ադրբեջանում քննարկվում է ժողովրդավարական ինստիտուտների գոյության, աշխատելու հարցը, դրա համար էլ հիմա խնդիրներ են առաջացել: Իգիթյանի խոսքով, ուրիշ հարց է, որ ԵԽԽՎ-ում այս խնդիրների ֆոնին վերհանվեց կոռուպցիոն սկանդալները կապված Ադրբեջանի հետ: Իգիթյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որ ուղակի ձևով հարցեր են քննարկվում և որոշումներ են կայացվում, այդ հարթակում քննարկվում են տարբեր հարցեր, ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված, որոնք բանաձևերի տեսք են ստանում: «Իսկ քննադատող բանաձևը ես չեմ համարում պետության շահի դեմ ուղղված քայլ: Բայց փաստ է, որ Ադրբեջանը փորձում է տարբեր միջոցներով, լոբբիստական քաղաքականությամբ խեղաթյուրել ղարաբաղյան հարցի էությունը»,-ասաց Իգիթյանը: Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը, ապա Իգիթյանի խոսքով՝ լուրջ արդյունքներ սպասել պետք չէ, քանի որ կողմենրը բոլորն էլ տարբեր ակնկալիքներ ու սպասելիքներ ունեն: Համանախագահները խնդիր ունեն ցույց տալու, որ գործընթացը շարունակվում է, Ադրբեջանը խնդիր ունի ցույց տալու, որ ի հեճուկս այդ ամենի ինքը մնում է իր դիրքորոշմանը: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը՝ Իգիթյանը նշեց, որ համաձայնագիրը կստորագրվի, քանի որ այնտեղ ոչ մի մտահոգիչ դրույթ չկա և ամեն ինչ՝ կետ առ կետ, անգամ կետադրական նշանները համաձայնեցված են Ռուսաստանի հետ: Առավել մանրամասն՝ տեսանյութում