Իրանի ԱԳՆ-ը հերքել է Քրդստանի հետ սահմանի փակումը

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Քրդստանի հետ սահմանի փակումը

Իրանի ԱԳՆ-ը հերքել է Իրաքյան Քրդստանի հետ սահմանի փակումը, հայտնում է ISNA գործակալությունը։ «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մենք փակել ենք մեր օդային տարածքը քրդական տարածաշրջանի հետ՝ իրաքյան կառավարության խնդրանքով։ Եվ, որքանով ես գիտեմ, այլևս ոչինչ տեղի չի ունեցել այս տարածաշրջանում»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Իր հերթին Shafaq News լրատվական պորտալը՝ հղում անելով Սուլեյմանիա քաղաքի քրդական առևտրաարդյունաբերական պալատին, հայտնում է, որ իրանական սահմանը փակ է։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ քրդական իշխանությունների ներկայացուցիչները Թեհրանի հետ կապի մեջ են։ Սահմանի փակման մասին այսօր հայտնել էր արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։ Թե ինչու էր փակվել սահմանը, չի հստակեցվել։ Հաղորդվում է, որ այցով Քրդստան է ժամանել իրանցի գեներալ-մայոր, «Էլ-Կուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին, ով ցանկացել է բանակցություններ անցկացնել քրդերի և իրաքյան իշխանություննեեի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցով։