ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի վարձավճարները երկրի սոցիալական վիճակի համեմատ շատ բարձր են. դեկան

«Իրավագիտության ֆակուլտետում այս տարի նախորդ տարիների համեմատ ուսանողների թվի նվազում չի եղել։ Ընդունվել են 143 ուսանող, որից 3-ն անվճար՝ հավաքելով 60 բալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մտահոգություններին՝ կապված ուսանողների թվի նվազման հետ։ Գագիկ Ղազինյանը համաձայն է, որ գուցե իրավաբանների թիվը շատ շատ է, ամեն տարի շատ իրավաբաններ են թողարկվում, սակայն մասնագիտության պահանջվածությունը որոշում է շուկան, իսկ ԵՊՀ-ն միայն բարձրակարգ շրջանավարտներ է թողարկում։ Անդրադառնալով ֆակուլտետի վարձավճարներին, Ղազինյանը նշեց, որ մեր երկրի սոցիալական վիճակը, կենսամակարդակը հաշվի առնելով, այո, վարձերը բարձր են, բայց այլ երկրների համեմատ շատ ցածր են։ «Կենսամակարդակի խնդիր է»,- նշեց Ղազինյանը։