Ատամբաևը ցանկանում է ԵԱՏՄ արտահերթ նիստ գումարել

Ատամբաևը ցանկանում է ԵԱՏՄ արտահերթ նիստ գումարել

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պատրաստ է ԵԱՏՄ արտահերթ նիստ գումարել՝ կապված Ղազախստանի հետ սահմանին առաջացած իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ «Եթե մեր ընտրություններից հետո 2 օրվա ընթացքում իրավիճակը սահմանին մնա նույնը, ես կպահանջեմ ԵԱՏՄ արտահերթ նիստի գումարում, ես նման իրավունք ունեմ»,-հայտնել է նա կիրակի։ Ատամբաևը կարծում է, որ ԵԱՏՄ շրջանակում «բոլոր երկրները պետք է հավասար լինեն և գտնվեն միանման պայմաններում»։ «Ղազախստանի հետ սահմանին այդ գործողությունները տեղի են ունենում արդեն ոչ առաջին անգամ, դրանք ուղղված են ԵԱՏՄ-ի կործանմանը»,-կարծում է Ատամբաևը։ Ղազախստանը հոկտեմբերի 10-ին ուժեղացրել է Ղրղըզստանի հետ սահմանային վերահսկողությունը, ինչի արդյունքում հսկիչ-անցակետում վիթխարի հերթեր են գոյացել։