Քերի Կավանո. ԼՂ-ում պատերազմի վերսկսման հեռանկարը չափազանց բարձր է. Armiya.az

Քերի Կավանո. ԼՂ-ում պատերազմի վերսկսման հեռանկարը չափազանց բարձր է. Armiya.az

ԼՂ թեման եղել է առանցքային՝ անցած ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադբբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ելույթներում։ Ցավոք սրտի, ամենաարժեքավոր պոտենցիալ հանդիպումը երկու նախագահների միջև, դեռևս չի կայացել։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, բանակցորդների հետ հանդիպել են նաև երկու պետությունների ղեկավարները համանախագահների՝ տարածաշրջանային այցի ընթացքում։ «Ցանկանում ենք հուսալ, որ այդ հանդիպումները հիմք են դրել բարձր մակարդակով հանդիպման համար»,-այս մասին Armiya.az-ին հայտնել է Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ, Կենտուկիի համալսարանի դիվանագիտության և կոնֆլիկների կարգավորման հարցերով պրոֆեսոր Քերի Կավանոն։ Հոկտեմբերի 18-ին Կավանոն կմասնակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության հանձնաժողովի լսումներին՝ ԼՂ-ում պատերազմի վերսկսման հավանականության և այդ հարցում ԱՄՆ-ի և ԵԱՀԿ-ի դերի թեմայով։ Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ը հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկով՝ Ժնևում հոկտեմբերի 16-ին կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԼՂ հակամատության կարգավորման խնդրի քննարկման համար։ Կավանոյի խոսքով՝ չկարգավորված ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ լուրջ միջազգային խնդիր։ «Մարտական գործողությունների վերսկսման հեռանկարը չափազանց բարձր է։ Ցավոք սրտի, հակամարտող կողմերը դեռևս չեն կարողանում հիմք գտնել, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար։ Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 18-ի լսումներին, ապա դրանք վկայում են ուժեղ հետաքրքրության մասին, որն առկա է ԱՄՆ օրենսդիրների շրջանում Հարավային Կովկասի իրադարձությունների հանդեպ։ Ինձ խնդրել են ներկայացնել սեփական գնահատականը ներկայիս ընդհանուր իրավիճակի, այդ պլանում ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի դերի, ինչպես նա հակամարտության խաղաղ կարգավորման խթանման հեռանկարների վերաբերյալ։ Ես նաև կառաջարկեմ մի քանի տարբերակ, որոնք կարելի է օգտագործել հետագա բռնության հավանականության նվազեցման համար»,-ասել է Կավանոն։