Վիզաների ազատականացումից հետո Վրաստանից ԵՄ է ուղևորվել 50 հազար քաղաքացի

Վիզաների ազատականացումից հետո Վրաստանից ԵՄ է ուղևորվել 50 հազար քաղաքացի

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած շրջանում Վրաստանը լքել է 2 910 387 քաղաքացի, վերադարձել է 2 860 942 քաղաքացի։ Այս մասին հայտնում է jnews-ը՝ հղում անելով ՆԳՆ տվյալներին։ Վերոնշյալ ժամանակահատվածում արտահոսքը կազմել է 49 445 մարդ: Այս տարի Վրաստանից մեկնած քաղաքացիների թիվը 13,1%-ով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից: Հիշեցնենք, որ վիզաների ազատականացումը տեղի է ունեցել 2017-ի մարտի 28-ից։ Վրաստանի քաղաքացիներն 180 օրվա ընթացքում 90 օր կարող են առանց վիզայի գտնվել ԵՄ տարածքում: