Իրանը փակել է Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը. ԶԼՄ-ներ

Իրանը փակել է Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանը. ԶԼՄ-ներ

Իրանը որոշում է ընդունել Իրաքյան Քրդստանի հետ ցամաքային սահմանի փակման մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա։ Իրաքյան Քրդստանի անկախության հարցով հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին։ Դրան մասնակցել է ավելի քան 3 մլն քուրդ, 90 տոկոսը կողմ է հանդես եկել Իրաքի կազմից ինքնավարության դուրս գալուն։ Հանրաքվեի արդյունքները չեն ճանաչել շատ պետություններ, այդ թվում Թուրքիան, Իրանն ու Իրաքը։ Մասնավորապես, Թեհրանը վստահ է, որ հանրաքվեն ծառայել է Վաշինգտոնի և Թել Ավիվի շահերին, որոնք ցանկանում են տարածաշրջանում նոր Իսրայելի ստեղծում։