Քրդերը միայն նվաճում են. վտանգներ կան նաև Հայաստանի և Արցախի համար

Եթե քրդերը քաղաքացիական հասարակարգ կառուցեին՝ ես կողջունեի, բայց քրդերը այդպես չեն անելու, նրանք միայն նվաճում են: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Եզդիների ազգային միություն» ՀԿ նախագահ, աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: «Քրդերը ձևավորվել են 12-րդ դարում, մինչև այդ տարածքները եղել են եզդիների տարածքները, կարդացեք Լեո, եզդին է եղել թագավորը, խալիֆաթը, քրդերը վերջերս են ձևավորվել: Դա մեր տարածքն է եղել, մեր ժողովրդի մի մասին դրանք ֆիզիկապես վերացրեցին: Այդ տարածքում ապրող բոլոր ազգերին քրդացնում, մուսուլմանացնում են»,- շեշտեց նա՝ հավելելով, որ Հյուսիսային Իրաքի մոտ 50 եզդիաբնակ գյուղերն անցել են քրդերի տիրապետության տակ, իսկ 17 հազարից ավելի եզդիներ սպանդի են ենթարկվել: Ազիզ Թամոյանը ընդգծեց, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար քրդերի անկախացումը ձեռնտու չէ: Մանրամասները՝ տեսանյութում: