Ընտանեկան բռնության կանխարգելումն անհրաժեշտություն է. ամուսնու կողմից կացնահարված կին

Ընտանեկան բռնության ենթարկված Թագուհի Մանսուրյանը, որի նախկին ամուսինը փորձել էր կացնահարելով սպանել, մասնակցում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկմանը: Նրա դիտարկմամբ՝ օրենքի ընդունումն անհրաժեշտություն է, բայց դրա գործածումը և իմացությունն ավելի կարևոր է: Նա ամուսնության սկզբնական փուլում էր բռնության ենթարկվել, բայց տեղեկացված չի եղել օրենսդրությամբ սահմանված իր իրավունքներից: «Պետք է ամեն ինչ սկսել ոչ միայն ընտանիքների հետ աշխատելուց, այլ դպրոցից, մանկապարտեզից, դա շատ կարևոր է: Պետք է էթիկայի կանոնները սերմանել, պետք է ճիշտ դաստիարակել երեխային՝ կնոջը ինչպես պիտի վերբերվեն»,- շեշտեց նա: Մանրամասները՝ տեսանյութում: