Ղրղըզստանում այսօր նախագահ են ընտրում

Ղրղըզստանում այսօր նախագահ են ընտրում

Այսօր Ղրղըզստանում նախագահ են ընտրում։ Հանրապետության ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության համար տեղի ժամանակով 08.00-ին (Երևանի ժամանակով 06.00-ին) բացվել են 2375 ընտրատեղամասեր, որոնք կաշխատեն մինչև ժամը 20.00-ին։ Ղրղըզստանի քաղաքացիները, որոնք գտնվում են արտերկրում, կարող են քվեարկել դիվանագիտական ներկայացուցչություններում բացված 37 տեղամասերում։ Հանրապետության ղեկավարի պաշտոնին հավակնում է միանգամից 11 թեկնածու։ Քվեարկությունն անցկացվում է քաղաքացիների նույնականացման ժամանակակից կենսաչափական և քվեատուփերի ավտոմատ հաշվարկման տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ղրղըզստանում մասնակցության շեմ սահմանված չէ, այդ իսկ պատճառով քվեարկությունը կայացած է ճանաչվում քաղաքացիների ցանկացած ակտիվության դեպքում։ Հաղթող է համարվում այն թեկնածուն, որը առաջին փուլում հավաքում է ընտրողների ձայների կեսը։ Նման թեկնածուի բացակայության դեպքում կարող է նշանակվել երկրորդ փուլ։