Փարիզն ԱՄՆ կոնգրեսին հորդորել է չվերանայել իրանական միջուկային գործարքը

Փարիզն ԱՄՆ կոնգրեսին հորդորել է չվերանայել իրանական միջուկային գործարքը

Ֆրանսիան ԱՄՆ կոնգրեսին հորդորել է չվերանայել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, փոխանցում է AFP գործակալությունը։ «Հուսով ենք՝ գործարքի հնարավոր չեղարկման համար պատասխանատու կոնգրեսը չի վերանայի այն»,- ասել է Լե Դրիանը։ «Դա կայուն և համաձայնեցված գործարք է»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ համաձայնագրից հրաժարվելը վտանգավոր նախադեպ կլինի։