Թուրքիայում հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության 63 նախկին աշխատակիցներ

Թուրքիայում հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության 63 նախկին աշխատակիցներ

Թուրքիայի անվտանգության ծառայությունները ձերբակալել են ոստիկանության 63 նախկին աշխատակիցների, որոնք կասկածվում են անցած տարվա հուլիսին հեղաշրջման փորձին ունեցած մասնակցության մեջ՝ տեղեկացնում է Anadolu-ն: Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, որին ներգրավված էր զինված ուժերի բարձրաստիճան սպաների մի մասը: Ստամբուլ և Անկարա էին մտցվել տանկեր, զրահատեխնիկա և անգամ ավիացիա: Հեղաշրջման փորձի ճնշումից հետո Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ են ձերբակալվել և հեռացվել: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթհուլլա Գյուլենին, ով հերքել է մեղադրանքը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս դիմել է ԱՄՆ-ին Գյուլենին արտահանձնելու պահանջով և մերժում է ստացել: