Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպիչները կապված են Գյուլենի հետ. Անկարա

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության կազմակերպիչները կապված են Գյուլենի հետ. Անկարա

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները կապված են իսլամ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ: Այս մասին Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանը ՝ գրում է iz.ru-ն: Նա նշել է, որ Անկարան բարձր է գնահատում Մոսկվայի դիրքորոշումը FETO-ի նկատմամբ, և որ Ռուսաստանը առաջիններից մեկն է, որ միջոցներ է ձեռնարկել կազմակերպության դեմ: «Դեսպան Կառլովի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է ռուս մասնագետների մասնակցությամբ: Ավելին՝ պարզվել է, որ այդ հանցագործության մեղավորները կապված են Գյուլենի ղեկավարած հանցավոր խմբի հետ»,- ասել է Քահրամանը: Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին: