Վրաստանում հայտնվել է Հարավային Կովկասում առաջին ուղղաթիռային ավիասիմուլյատորը

Վրաստանում հայտնվել է Հարավային Կովկասում առաջին ուղղաթիռային ավիասիմուլյատորը

Վրաստանի ավիացիոն համալսարանում հայտնվել է Հարավային Կովկասում առաջին ուղղաթիռային ավիասիմուլյատորը՝ ապագա օդաչուների ուսուցման համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը: Ուղղաթիռային սիմուլյատորը ստեղծվել է «Մասնագիտական կրթություն տնտեսության զարգացման համար» մրցույթի դրամաշնորհի շրջանակներում: Շնորհիվ նոր սարքի ուսանողները կարող են պրակտիկա անցնել և սովորել ուղղաթիռ վարել: «Հարավային Կովկասում չկա այս սիմուլյատորի նմանօրինակը: Վրաստանում մինչ այժմ մենք չէինք կարողանում ուղղաթիռների օդաչուներ պատրաստել, ցանկացողները մասնագիտական դասընթացներ էին անցնում Ուկրաինայում: Այժմ մենք ստեղծել ենք օդաչուների մասնագիտական պատրաստման ծրագիր, որի շրջանակներում երկու տարվա կրթությունից հետո Վրաստանը կունենա պատրաստված մասնագետներ»,- հայտարարել է Ավիացիոն համալսարանի ռեկտորի տեղակալ Գոերգի Ինասարիձեն: