ԵՄ գագաթնաժողովին չի որոշվի Եվրամիության մեջ Թուրքիայի ճակատագրի հարցը. Մերկել

ԵՄ գագաթնաժողովին չի որոշվի Եվրամիության մեջ Թուրքիայի ճակատագրի հարցը. Մերկել

Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովին չի ընդունվի որոշում ԵՄ-ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ բանակցությունների ավարտի մասին: Այս մասին իր ամենշաբաթյա տեսաուղերձում հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հաղորդագրությունը հրապարակվել է գերմանական կառավարության կայքում: «Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք քննարկել Թուրքիայի հետ կապված իրավիճակը, ուստի խնդրել էի Եվրահանձնաժողովին նախապատրաստել զեկույց: Իհարկե, մենք չենք ընդունի ինչ-որ որոշում: Բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքն այն մասին, թե ինչ եզրակացություններ կարող ենք անել դրանից»,- ասել է Մերկելը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Թուրքիան մեծ քայլերով հեռանում է Եվրամիությունից: Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համարում է, որ Թուրքիան ոչինչ չի կորցնի, եթե չդառնա ԵՄ անդամ: