Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի կունենա Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնը։ Ծրագրին մասնակցելու են շուրջ 180 երկրի ավելի քան 25 000 պատվիրակ, ինչը ռեկորդային մեծ ցուցանիշ է փառատոնային շարժման պատմության մեջ։ Ինչպես  տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, համաշխարհային փառատոնին Հայաստանից կմասնակցեն մոտ 250 երիտասարդ, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր կուսակցությունների երիտասարդական թևեր, երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ։ Պատվիրակների թվում են նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները։