Գուցե որոշակի անակնկալներ լինեն. Կորյուն Նահապետյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Բանակցային գործընթացի վերսկսումը կարևոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար, ակնկալիքները գնահատելիս պետք է հաշվի առնենք նախորդող ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները. այդ առումով դրական բան չեմ կարող ասել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի պատգամավորը հոկտեմբերի 16-ին  Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից: Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք  փաստում են, որ հազիվ թե կարելի է  Ադրբեջանի քաղաքականության  վերանայում ակնկալել մոտ  ժամանակահատվածում: «Բայց սպասենք, տեսնենք, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները: Գուցե որոշ անակնկալներ լինեն: Հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, և Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»,- շեշտեց նա:   Մանրամասները՝ տեսանյութում: