Հրդեհ՝ Նորագյուղ թաղամասում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Նորագյուղ թաղամասում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 03:12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագյուղ թաղամասում՝ ոստիկանության շենքի մոտակայքում, տան տանիք է այրվում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:26-ին, մարվել՝ 05:08-ին: Այրվել է Ա. Հ.-ին պատկանող թիվ 275/1 տան (40 քմ) բաղդադե տանիքը՝ 30 քմ (տանիքը փլուզվել է), 275/2 տան (սեփականատիրոջ տվյալները չի հաջողվել պարզել) բաղդադե տանիքը՝ 30 քմ: