«Վանաձոր» ՔԿՀ պետը կալանավորվել է

«Վանաձոր» ՔԿՀ պետը կալանավորվել է

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը: Այդ մասին  «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանից: Կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում կալանավորվել են նաև  ՔԿՀ ղեկավար անձինք ևս: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՔԾ քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: