Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ

Հայաստանում կան 247 հազար սրտանոթային հիվանդներ, իսկ դա նշանակում է, որ նրանք զրկված են լիարժեք կյանքով ապրելուց: Այս մասին սրտաբանների 6-րդ համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ առողջապահության  նախարար Լևոն Ալթունյանը: Նրա խոսքով` Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների մասով գերակշիռ դեր ունեն  սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունները: «Սրտանոթային հիվանդությունները հիմնականում առաջանում են ծխելու հետևանքով: Ոչ պակաս դեր ունի նաև չբալանսավորված սնունդը»,-ասաց նախարարը՝ մարդկանց հորդորելով ավելի հետևողական լինել իրենց առողջության նկատմամբ ու մասնակցել մի շարք հիվանդությունները կանխարգելող սկրինինգային ծրագրերին: