Թուրքիան սիրիական Իդլիբ է ուղարկել զինվորականներ և ծանր տեխնիկա

Թուրքիան սիրիական Իդլիբ է ուղարկել զինվորականներ և ծանր տեխնիկա

Թուրք զինծառայողներն ու ծանր ռազմական տեխնիկան այսօր գիշեր մուտք են գործել սիրիական Իդլիբ նահանգ, հայտնում է Milliyet-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական զինված ուժերը հոկտեմբերի 8-11-ը նահանգի շրջանում հետախուզական գործողություն են անցկացրել։ Տարբեր տվյալներով՝ Թուրքիան Իդլիբում վերատեղակայել է 80-120 հատուկջոկատայինի, ինչպես նաև 12 զրահափոխադրիչ մեքենա։ Թուրքիայի Գլխավոր շտաբն Իդլիբում գործողության մեկնարկի մասին հայտարարել էր հոկտեմբերի 9-ին։ Հիշեցնենք, որ Իդլիբի շրջանում դեէսկալացիոն գոտու ստեղծման համաձայնագիրը ձեռք էր բերվել մայիսի սկզբին, Աստանայում, որտեղ հունվարից կայացել են միջսիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումների արդեն 6 ռաունդներ։