ԱՄՆ-ը մտադիր չէ մեծացնել զինված ուժերը Եվրոպայում. Պենտագոն

ԱՄՆ-ը մտադիր չէ մեծացնել զինված ուժերը Եվրոպայում. Պենտագոն

ԱՄՆ-ը չի պատրաստվում մեծացնել իր զինված ուժերը Եվրոպայում և խախտել Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնի Մայքլը։ «Մենք շարունակում ենք հակված մնալ թափանցիկությանը»,-ասել է նա։ ««Ատլանտյան վճռականություն» գործողության շրջանակում ԱՄՆ-ը ռոտացիոն հիմունքով փոխում է զրահատանկային բրիգադները յուրաքանչյուր 9 ամիսը մեկ»,-նշել է Մայքլը՝ անվանելով դա հավաքական անվտանգությանն ԱՄՆ-ի հանձնառության դրսևորում՝ տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների լույսի ներքո։