ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Pokemon Go խաղի միջոցով ԱՄՆ-ի վրա Մոսկվայի ազդելու մասին տեղեկությունները

ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Pokemon Go խաղի միջոցով ԱՄՆ-ի վրա Մոսկվայի ազդելու մասին տեղեկությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ CNN հեռուստաալիքը, հաստատելով, որ Ռուսաստանը կարող էր ԱՄՆ քաղաքականությունում միջամտություն ցուցաբերած լինել Pokemon Go խաղի միջոցով, անտաղանդ կերպով է բացատրել երկրում ռասայական խնդիրների առաջացումը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ելնելով CNN-ի տրամաբանությունից՝ աֆրոամերիկացիներն իրենց քաղաքացիական դիրքորոշումը սահմանում են՝ պոկեմոն խաղալով։ Ահա այդպես անտաղանդ կերպով է հեռուստաալիքը բացատրել ժամանակակից Ամերիկայում ռասայական խնդիրների առաջացումը։ Կրկին մեղավոր են ռուսները...և նրանց կողմից ղեկավարվող պոկեմոնները»,-հայտարարել է նա։ Ավելի վաղ CNN-ը՝ հղում անելով սեփական հետաքննությանը, հայտարարել էր, որ սոցցանցերում «Ռուսաստանի հետ կապված» Do not Shoot արշավի կազմակերպիչները փորձել են ամերիկացիների շրջանում տարաձայնություններ առաջ բերել՝ կիրառելով ռասայական լարվածությունը Pokemon Go խաղի օգնությամբ։