Ռուսական С-400-ներ ձեռք բերելու Անկարայի մտադրությունն իրարանցում է առաջացրել ՆԱՏՕ-ում

Ռուսական С-400-ներ ձեռք բերելու Անկարայի մտադրությունն իրարանցում է առաջացրել ՆԱՏՕ-ում

Անկարայի կողմից С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման մասին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագիրը անհանգստություն է առաջացրել ՆԱՏՕ-ում։ Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։ «Դա ոչ քիչ անհանգստություն է առաջացրել ՆԱՏՕ-ում, քանի որ С-400 համակարգերն անհամատեղելի են հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կիրառում է դաշինքը։ Եվ դա խնդիր է»,-ընդգծել է Հաթչիսոնը։ Նա խոստովանել է, որ Վաշինգտոնում չեն ցանկանում Մոսկվայի հետ Անկարայի մերձեցում, քանի որ դա ոչ միայն հակասում է ԱՄՆ շահերին, այլև չի բխում Թուրքիայի շահերից։