Ռուսաստանն ԱՄՆ-ի գործերին միջամտել է Pokemon GO-ի օգնությամբ. CNN

Ռուսաստանն ԱՄՆ-ի գործերին միջամտել է Pokemon GO-ի օգնությամբ. CNN

CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ի գործերին ոչ միայն սոցցանցերի, այլև հանրահայտ Pokemon GO խաղի օգնությամբ։ Հեռուստաալիքը հաստատում է, որ խոսքը Don't Shoot Us արշավի մասին է՝ նվիրված սևամորթների հանդեպ ոստիկանական կամայականության դեմ պայքարին։ Այդ արշավի օգտահաշիվները գրանցվել էին Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում, Tumblr-ում և YouTube-ում։ YouTube-ում արշավի հոլովակները տարել են donotshoot.us կայք, որից՝ Tumblr-ի օգտահաշիվ, որը 2016 թվականի հուլիսին Pokemon GO խաղի մրցույթ էր հայտարարել։ Այդ արշավին Ռուսաստանի մասնակցությունը CNN-ը փորձում է ապացուցել նրանով, որ նրա օգտահաշիվը Facebook-ում կապված է եղել Internet Research Agency-ի հետ, որը, հեռուստաալիքի կարծիքով՝ հանդիսանում է «կրեմլամետ կառույց»։