Ավանի «ավտարիտետ» թաղապետ Մանվել Ջավադյանի ունեցվածքը՝ 140 հազար դրամ խղճուկ աշխատավարձի ֆոնին. «Ժողովուրդ»

Ավանի «ավտարիտետ» թաղապետ Մանվել Ջավադյանի ունեցվածքը՝ 140 հազար դրամ խղճուկ աշխատավարձի ֆոնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Մանվել Ջավադյանը, ով 8 տարի է, ինչ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարն է, պարզվում է՝ այդքան էլ քիչ միջոցներ չունի: Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ և MercedesBenz S 500 մակնիշի ավտոմեքենա: 40-ամյա Ջավադյանի դրամական միջոցները կազմում են 14 մլն դրամ, 28 հազար դոլար և 21 հազար եվրո: Եվ այս եվրոների ու դոլարների ֆոնին նկատենք, որ Ջավադյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական խղճուկ աշխատավարձը` 140 ազար դրամի չափով: Նշենք, որ Ավան վարչական շրջանը համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդավայրը, այս պատճառով էլ նա «այլ» աչքով է նայում այդ թաղամասին: Իսկ ինչպես հայտնի է` Մանվել Ջավադյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Ջավադյանը տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն է Ավանի թաղային հեղինակությունը՝ ավտարիտետը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: